13 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է․ Ադրբեջանի ԱԳՆ

Բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է․ Ադրբեջանի ԱԳՆ

Մենք գոհունակությամբ նշում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

«Միևնույն ժամանակ, մենք ևս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, որ բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի  և դրան հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող այս և այլ հարցերի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ