
Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատներ բացելու հարցը քննարկելու համար
Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար․ APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը:
«Մեր դիրքորոշումը այդ հարցում հստակ է․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կդառնա», – ասել է թուրք պաշտոնյան։
Քըլըչը Անկարայի համար ամենակարևոր գործոն է անվանել «Ադրբեջանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»։