07 Մայ
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
17.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ եղեռնը անուրանալի ճշմարտություն է, մեծ ողբերգություն. Նիկոլ Փաշինյանի` թուրք լրագրողներին տված հարցազրույցի առանցքային կետերը

Մեծ եղեռնը անուրանալի ճշմարտություն է, մեծ ողբերգություն. Նիկոլ Փաշինյանի` թուրք լրագրողներին տված հարցազրույցի առանցքային կետերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։ Հարցազրույցի առանցքային կետերը՝ ստորև․

  •  Եթե ցանկությունների ժանրից խոսենք, միանշանակ կցանկանամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, ուղիղ գործարար կապեր լինեն, նկատի ունեմ` սահմանահատումների և տրանսպորտային կապերի առումով, որովհետև այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև բավականին լայն առևտրաշրջանառություն կա, գործարար կապեր կան, բայց, ըստ էության, դա տեղի է ունենում ոչ ուղղակի ձևով։
  • Հայաստանի և Թուրքիայի մեջ այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, շատ ուղիղ խոսակցություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է։
  • Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ և, էլի եմ ասում, կողքի հայացքի համար սա գուցե այդքան կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար և պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից։
  •  Ցանկացած միջավայրում, երբ խոսենք պատմության և պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետև յուրաքանչյուրը պատմությունը կընկալի իր քաղաքական տեսանկյունից։
  •  Ես պատմության մասին հաճախ եմ խոսում և իմ հիմնական ուղերձը հետևյալն է, և’ Հայաստանում, և’ սփյուռքի մեր հայրենակիցների հետ խոսելիս, որ պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել, և չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ։
  • Իմ ընկալմամբ` այս խոսակցությունը հասունացած է և’ Հայաստանում, և’ Սփյուռքում, բայց էլի եմ ուզում ընդգծել` խոսքը պատմության պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չէ։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։
  •  Քննարկումները և շահարկումներ Հայաստանում և ոչ միայն Հայաստանում լինում են, խոսում են ուրացման, Մեծ եղեռնը ուրանալու կամ մոռանալու մասին, կամ ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն` ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է։
  • Այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգություն տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն` միջազգային ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունը ունի հնարավորություն` ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, և այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ չի մտնում այս պահին
  • Մենք առաջին հերթին պետք է մտածենք տարածաշրջանային խաղաղության մասին։ Իմ ընկալմամբ` դա է դասը, որը մենք պետք է վերցնենք պատմությունից։
  • 2020 թվականին հարցազրույց եմ տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին։ Ինձ հարց են տվել` կա՞ այդպիսի հնարավորություն, որ Թուրքիան սպառնալիք չլինի Հայաստանի անվտանգության համար։ Եվ իմ պատասխանը եղել է այն, որ այո, մենք պետք է այդ հարցը դնենք և այդ հարցին փորձենք պատասխանել, որովհետև ենթադրում եմ, որ Թուրքիան էլ նույն հարցը տալու է Հայաստանի վերաբերյալ։
  • Մեր Սահմանադրության մեջ Արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, Արևմտյան Հայաստան արտահայտություն կա այլ տեղերում։
  • Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին և միջազգային հանրությանը: Եթե մենք տարածաշրջանին և միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք և տեսեք, թե ինչ տարածքային և այլ փոփոխություններ կբերենք տարածաշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը և եղել է։
  • Եկեք չթաքցնենք` միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհուպ քաղաքական բառամթերք ձերքը, որ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է, պարտադիր չէ, որ լինի պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաև պաշտոնական մակարդակում, դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։
Ռազմագերիներ