20 Ապր
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում օրական 3 պաղեստինցի է սպանվում՝ չնայած հրադադարին. իրավապաշտպաններ

Գազայում օրական 3 պաղեստինցի է սպանվում՝ չնայած հրադադարին. իրավապաշտպաններ

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր ամեն օր 3 պաղեստինցի է սպանվում. Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Euro-Med Human Rights Monitor իրավապաշտպան խումբը։

Իսրայելական ուժերը, չնայած հրադադարի համաձայնագրին, շարունակում են ամենօրյա հարձակումները Գազայի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Հունվարի 19-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր, իսրայելական ուժերը սպանել են առնվազն 150 պաղեստինցու և վիրավորել ևս 605-ին՝ միջինում 3 մարդ՝ յուրաքանչյուր 24 ժամը մեկ. հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները։ Իսրայելական բանակի կողմից շարունակվող սպանություններն իրականացվում են դիպուկահարների և անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք թիրախավորում են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի խաղաղ բնակիչները։ Հիշեցնենք, որ մարտի 2-ից Իսրայելը արգելափակել է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա և փակել է բոլոր անցակետերը։

 

Ռազմագերիներ