14 Մար
2025
14.4° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է․ Վաշինգտոնը՝ Երևանի և Բաքվի համաձայնության մասին

Այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է․ Վաշինգտոնը՝ Երևանի և Բաքվի համաձայնության մասին

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ․ ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Սա հնարավորություն է, որպեսի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», – հայտարարում է պաշտոնական Վաշինգտոնը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։

Ռազմագերիներ