15 Մար
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
15.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրության քարոզարշավը․ ովքե՞ր են քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ուժերը

Գյումրիում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրության քարոզարշավը․ ովքե՞ր են քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ուժերը

Այսօր՝ մարտի 15-ին, Գյումրիում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրության քարոզարշավը։ Ընտրությունը տեղի է ունենալու մարտի 30-ին։ Գյումրիի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 ուժ, որից երեքը ներկայացել է դաշինքով։ Ովքե՞ր են քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ուժերը.

1․ Վարդան Ղուկասյան․ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետն է, որը կառավարել է քաղաքը 1999-2012 թվականներին։ Ուղիղ 12 տարի անց Ղուկասյանը կրկին պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար։ Նշենք, որ օրեր առաջ վերջինիս բերման էին ենթարկել, ապա ժամեր անց՝ ազատ արձակել։ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն վստահ է՝ վայելում է գյումրեցիների վստահությունը։ Վարդան Ղուկասյանն առաջադրվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով։

2․Մարտուն Գրիգորյան․ Գրիգորյանն այս պահին հանդիսանում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հենց «Պատիվ ունեմ»-ով էլ վերջինս մասնակցում է ընտրությանը։ Պատգամավորն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլորի հետ բանակցություններ վարում է, բացի իշխանության ներկայացուցիչներից:

3․ Դե իսկ իշխանության ներկայացուցիչն ու թեկնածուն Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է, որը պաշտոնակատար է նշանակվել ՔՊ-ի կողմից, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դրեց մանդատն ու լքեց քաղաքային իշխանությունը։ Մինասյանը մինչև ընտրության մեկնարկն անկուսակցական էր, բայց շատ կարճ ժամանակում դարձավ ՔՊ կուսակցության անդամ։

4․ Ռուբեն Մխիթարյան․ հայտնի պրոդյուսեր, հանրության կողմից սիրելի մի շարք երգերի հեղինակ, որը Գյումրիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։
Գյումրիի ընտրությանը մասնակցում  են նաև «Ապրելու երկիր» կուսակցությունից Կարեն Մալխասյանը, «Մայր Հայաստան»-ից` Կարեն Սիմոնյանը, Արտյոմ Ղարաղազարյանը, Լևոն Բարսեղյանը և Արտյոմ Թումանյանը։
Աչքի է ընկնում նաև «Եվրադաշինք»-ով ներկայացող նախկին լրագրող, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը,

Ո՞ւմ է վստահում Գյումրին` պարզ կլինի մարտի 30-ին։

Ռազմագերիներ