15 Մար
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները Բաքվի հայ գերիների հարցով դիմել են Թրամփին

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները Բաքվի հայ գերիների հարցով դիմել են Թրամփին

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,- նշել են նամակի հեղինակները:

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ամուր երաշխիքներ, բացի այդ, լինեն ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի համաձայնագիրը:

Համանախագահները նաև լուրջ մտահոգություններ են արտահայտել Հայաստանի ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ։ Ընդգծվում է՝ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է անօրինական ցուցադրական դատավարությունները հայ գերիների նկատմամբ:

Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ։ Նամակում շեշտվում է, որ հայերի իրավունքների և կարգավիճակի հարցերը պետք է լուծվեն, և նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։

Ռազմագերիներ