25 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը կիրառվի, Ալիեւը կհասկանա` պետք է դադարեցնի ագրեսիան. ԵԽ պատգամավոր․ «Արմենպրես»

Եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին փաթեթը կիրառվի, Ալիեւը կհասկանա` պետք է դադարեցնի ագրեսիան. ԵԽ պատգամավոր․ «Արմենպրես»

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-Հայաստան բարեկամական խմբի անդամ
Ֆրանսուա Քսավիյե Բելյամին համոզված է՝ եթե Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցների առաջին
փաթեթը կիրառվի, ապա Ալիեւը կհասկանա, որ պետք է դադարեցնի ագրեսիան․ գրում է 
«Արմենպրես»-ը։

Եվրախորհրդարանականը նշել է, որ վտանգված են մարդկային կյանքեր,
եւ Եվրոպան չի կարող լռել՝ հակադրվելով իր իսկ սկզբունքներին։ Բելյամիի խոսքով՝ Ալիեւին
պետք է իրականություն վերադարձնել, որպեսզի նա հասկանա, որ Եվրոպան է Ադրբեջանին պետք,
ոչ թե Ադրբեջանը Եվրոպային։ Եվրապատգամավորն անընդունելի է համարում ԵՄ-ի այն քաղաքականությունը,
երբ լարվածությունը թուլացնելու կոչեր են արվում և Ադրբեջանին, և Հայաստանին։ Նրա խոսքով՝
հանցագործի եւ զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է։

«Ցավոք, եվրոպական երկրները իրավիճակը շատ պարզունակ կերպով են
պատկերացնում։ Կենտրոնանալով ուկրաինական պատերազմի վրա, որն, իհարկե, հիմնական թեմա
է, նրանք մոռանում են, որ, եթե մենք ուզում ենք հետևողական լինել, ապա չենք կարող այսօր
պատժամիջոց չկիրառել պարոն Ալիևի ռեժիմի նկատմամբ, որը միջազգային իրավունքի շատ լուրջ
խախտումների համար մեղավոր է։ Ես մի քանի ամիս առաջ ուղղում էի ներկայացրել, որ Եվրախորհրդարանը
պատժամիջոցներ պահանջի պարոն Ալիևի դեմ, և այս ուղղումն ընդունվեց, և հիմա մենք սպասում
ենք, որ Հանձնաժողովը վերջապես գործի, որպեսզի մենք պարզապես կարողանանք միջոցներ ձեռնարկել։
Այսօր վտանգված են մարդկային կյանքեր։ Վերջին օրերին մի քանի հայ զինվորներ սպանվել
կամ վիրավորվել են բացարձակապես անհիմն ագրեսիայի հետևանքով։  Նորից եմ կրկնում
մարդկային կյանքեր են վտանգված, եւ մենք լռելու իրավունք չունենք»։