17 Մար
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստախո՛ս, հրապարակի՛ր փաստաթուղթը, ի վերջո, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Ստախո՛ս, հրապարակի՛ր փաստաթուղթը, ի վերջո, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Այս իշխանությունները վերարտադրվելու են սանդարամետում՝ դժոխքում, որտեղից, որ եկել են։ Մենք բացարձակ պատճառ չունենք, որ նրանց վերարտադրվելու հնարավորություն ընձեռենք։ Այս մասին այսօր մեկնարկած «Չենք վստահում Փաշինյանին» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։

Սրբազանը Փաշինյանից պահանջում է հրապարակել խաղաղության պայմանագրի տեքստը։

«Սուտ են խոսում, իրենք բոլոր հարցերում են ստախոս։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն գերության մեջ և այդ պետության ղեկավարները մատը մատին չխփեն։

Երբ դրսում էլ մարդիկ բանակցում են իրենց միջոցներով, ապա ստանում են պատասխան, որ թող պաշտոնական Երևանը դիմի, իսկ պաշտոնական Երևանը երկրներին ցուցում է տալիս, որ չմիջամտեն, Բաքվին որևէ թթու խոսք չասեն, որ ընդհանուր խաղաղության պայմանագիր կոչվածը կյանքի կոչեն։

Մենք ունենք տեղեկություն, որ ստախոսը պատրաստվում էր դիմել ժողովրդին իրենց հռչակավոր պայմանագրի հետ կապված։ Հիմա ասում եմ, ստախոս, փաստաթուղթը հրապարակի։ Եվ ի վերջո, հրապարակային դո՞ւրս ես գալու, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը»,-ասել է Սրբազանը։

Ռազմագերիներ