
Պուտինն ու Ռահմոնը ՀԱՊԿ շրջանակներում կստորագրեն համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մարտի 17-ին նախատեսում են ստորագրել համագործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։
«Մենք միասին աշխատում ենք ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում մեր տարածքում անվտանգությունն ապահովելու համար: Տաջիկստանն ակտիվորեն աշխատում է կազմակերպությունում: Այսօր մենք նախատեսում ենք ստորագրել համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ այս ոլորտում», – հայտարարել է ՌԴ ղեկավարը:
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում առաջնորդները պետք է քննարկեն շատ այլ հարցեր։
ՀԱՊԿ-ը անվտանգության միջազգային կազմակերպություն է, որի անդամներն են ներկայումս վեց պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Վերջին շրջանում ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը։