20 Մար
2025
14° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը չի ստորագրի համաձայնագիրը, իսկ Սահմանադրության փոփոխության ձախողումը Բաքվի կողմից կարող է դիտվել որպես casus belli․ OBCT

Ալիևը չի ստորագրի համաձայնագիրը, իսկ Սահմանադրության փոփոխության ձախողումը Բաքվի կողմից կարող է դիտվել որպես casus belli․ OBCT

Անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարի անսպասելի մեկնաբանությունները ցույց տվեցին, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնական տեսքի է բերվել։ Այս քայլը լայնորեն ողջունվել է միջազգայնորեն, թեև մնում են հարցեր, թե որտեղ և երբ կստորագրվի ուղենշային համաձայնագիրը, գրել է Osservatorio Balcani e Caucaso Transeuropa-ն։

Այդուամենայնիվ, Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, ինչի պատճառով պայմանագիրը ստորագրումը կարող է մինչև 2027 թվականը։ Թեև հայ և ադրբեջանցի վերլուծաբանների փոքր հատվածը կարծում է, որ դա տեսականորեն կարող է տեղի ունենալ այս տարի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի միայն հաջորդ խորհրդարանական ընտրություններին մոտ՝ 2026 թվականի կեսերին:

Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ դա Ադրբեջանի ճնշման տակ է արվում և արդեն հայտարարել է, որ կոչ է անում բոյկոտել հանրաքվեն։ Հայաստանի քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ նույնպես դեմ են Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրին: Փաշինյանին քննադատողները մեղադրում են, որ Ալիևը, այնուամենայնիվ, համաձայնագիր չի ստորագրելու, և շարունակում են ցանկացած գործարք անվանել «կապիտուլյացիա»։ Այդուհանդերձ, ընդդիմության արձագանքն առայժմ սահմանափակվում է միայն խոսքերով։ Բողոքի ակցիաներ չեն եղել։ Քանի որ միջազգային հանրությունը ողջունում է հայտարարության մասին լուրերը, դժվար թե ընդդիմությունը կարողանա բավարար աջակցություն հավաքել ներքին, առավել ևս միջազգային մակարդակում: Զուգահեռաբար ԱՄՆ-ն և Ռուսաստանը ձգտում են մերձեցման Ուկրաինայի հարցում, իսկ ԵՄ-ն այժմ բախվում է Վաշինգտոնի հետ իր սեփական խնդիրներին։ Հայաստանի որևէ կառավարություն քիչ բան կարող է անել փոփոխվող աշխարհակարգի այս թափին դիմակայելու համար: Սահմանադրության փոփոխության ձախողումը Բաքվի կողմից կարող է դիտվել որպես casus belli (պատերազմ հայտարարելու պատրվակ): Այնուամենայնիվ, հայերը, ինչպես և շատ տեղացի վերլուծաբաններ, կարծում են, որ Ալիևը չի ստորագրի գործարքը, մինչդեռ ադրբեջանցիները համարում են, որ Երևանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը: Անցյալ ամսվա վերջին ելույթում Փաշինյանը ներկայացրել էր սահմանադրական փոփոխությունները ներառող «իրական Հայաստանի» իր տեսլականը։ Նա արդեն խորհրդակցություններ է սկսել հանրության հետ։ Սա նաև կշեղի ընդդիմության քննադատությունը, որ նա պայմանագիր ստորագրելու մանդատ չունի։

Ռազմագերիներ