
Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մեծ մասը Պուտինի հետ երեկվա զրույցի վրա էր հիմնված․ Թրամփ
Ես հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ շատ լավ հեռախոսազրույցը, այն տևեց մոտ մեկ ժամ․ սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։
«Քննարկման մեծ մասը նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա էր հիմնված՝ ՌԴ և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով: Մենք ճիշտ ուղու վրա ենք»,-գրել է ԱՄՆ նախագահը։