21 Մար
2025
8.3° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի փոխարեն Ադրբեջանը ևս մեկ անգամ խոսում է նախապայմանների լեզվով․ Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի փոխարեն Ադրբեջանը ևս մեկ անգամ խոսում է նախապայմանների լեզվով․ Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբաովն Արգենտինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ՝ վերջ դնելու կովկասյան երկու հարևանների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը, գրել է Buenos Aires Times-ը։ Պաշտոնյան անցյալ շաբաթ Արգենտինա կատարած այցի ժամանակ հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարար Խերարդո Վերթեյնի և կաբինետի ղեկավար Գիլերմո Ֆրանկոսի հետ: Նա նաև հանդիպել է քաղաքացիական հասարակության խմբերի, այդ թվում՝ CARI վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Պարբերականը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո երկու պատերազմ են մղել: Հակամարտությունը վերջին անգամ իր գագաթնակետին է հասել 2023 թվականի սեպտեմբերին, երբ Բաքուն գրավել է ԼՂ-ն 24-ժամյա արագ հարձակման արդյունքում՝ ստիպելով ավելի քան 100,000 հայերի լքել տարածքը: Այս ամսվա սկզբին երկու երկրների պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ: Բաքուն ՀՀ-ից պահանջում է փոփոխել իր Սահմանադրությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ամիրբաովը պնդել է, որ Հայաստանի կողմից սահմանադրական փոփոխումներն անհրաժեշտ քայլ են «կայուն և անշրջելի» խաղաղության հաստատման համար։

«Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է նա։

Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը, սակայն, հիասթափություն է հայտնել Ամիրբաովի դիրքորոշման կապակցությամբ․ «Ցավալի է, որ Ադրբեջանը ներկայումս դե ֆակտո հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը, որը ինքը համաձայնեցրել է Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի փոխարեն ևս մեկ անգամ խոսելով նախապայմանների լեզվով։ Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորող համաձայնագիրը»։ Ի հավելումն Հայաստանի սահմանադրական փոփոխությունների՝ Ամիրբաովը մանրամասնել է, որ խաղաղ համաձայնագիրը կպահանջի երրորդ կողմի միջնորդների լուծարում, ներառյալ Մինսկի խումբը։

«Մենք խորապես հավատում ենք, որ մեր հարաբերությունների ապագան գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռքերում, և այս գործում որևէ երրորդ կողմի և երրորդ կողմի ուժերի կարիքը չկա»,- նշել է պաշտոնյան։ Արգենտինան աշխարհում երրորդ ամենամեծ հայկական սփյուռքի տունն է, և նրա կապերը Բուենոս Այրեսի հետ ավելի խորն են:

Ռազմագերիներ