21 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չենք գալիս՝ ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու, բայց վնասը փոխհատուցել է պետք․ Լևոն Բարսեղյան

Չենք գալիս՝ ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու, բայց վնասը փոխհատուցել է պետք․ Լևոն Բարսեղյան

Ասում են՝ գալիս են ռուսական ռազմաբազան հանեն քաղաքից, դա անհեթեթություն է․ ABC media-ի հետ հարցազրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանը։

«Ովքեր այդպիսի մեղադրանքներ են նետում մեր հասցեին կամ պիտի ընդունեն, որ իրենք տեղյակ չեն տեղական ինքնակառավարման մասին օրենքից, կամ ուղղակի մանիպուլացնում են»,-ասել է Բարսեղյանը՝ հիշեցնելով, որ միջպետական համաձայնագրերի կամ պայմանագրերի չեղյալ հայտարարելը համայնքային իշխանության գործառույթը չէ։

«Այլ հարց է, թե բազայի առկայությունը ինչպիսի ազդեցություն ունի մեր համայնքի վրա՝ դրակա՞ն, թե ՞բացասական։ Մի շատ կարևոր խնդիր կա, որին քաղաքային և պետական իշխանությունները նախկինում չեն անդրադարձել։

Գյումրիի հողերից հատկացված են օտարերկրյա ռազմաբազայի համար՝ որպես կեցավայր, իրենց զորամասերն են տեղավորված։ Պետությունները իրար մեջ պայմանավորվել են, որ այդպես պիտի լինի ու չեն նկատել, որ դրանք Գյումրի քաղաքի հողերն են»,-ասել է նա։

Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ Գյումրիի հողերի մասնավոր սեփականատերերը հողի հարկ, գույքահարկ են վճարում,որը մտնում է համայնքային բյուջե և ծախսվում է համայնքային կարիքների համար, իսկ ռազմաբազայի գործածած տարածքի համար քաղաքինն փոխհատուցում չի տրամադրում: «Այս իմաստով մեր նախընտրական ծրագրի մեջ մենք նախատեսում ենք Հայաստանի պետական իշխանությունների հետ բանակցություններ, քննարկումներ, որ Գյումրին փոխհատուցում ստանա այն գումարի չափով, որքան տուժում է։ Սա հարց է, որը բազան հանել-չհանելու հետ կապ չունի։ Եթե երկու պետություններ գտել են, որ այդ բազան պիտի լինի այսինչ համայնքի տարածքում, Հայաստանը ինչու՞ է դա ստորագրել, ստորագրել է որովհետև համարել է, որ դա նպաստելու է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Տրամաբանված է, որ օրինակ` երբ ձեր տան երկու սենյակները զբաղեցնում են անվտանգության նկատառումներով, ենթադրվում է, որ ձեզ պիտի փոխհատուցում տան դրա համար։ Նույն տրամաբանությունը պիտի գործեր այստեղ,և դա հաշվի չի առնվել ո՛չ պայմանագիրը ստորագրելու ժամանակ, ո՛չ դրան հաջորդած 28-29 տարիների ընթացքում»,-ասել է Բարսեղյանը։

Ռազմագերիներ