21 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական ուղղորդված ակցիա է. Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն հարցաքննության կանչելու մասին

Քաղաքական ուղղորդված ակցիա է. Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն հարցաքննության կանչելու մասին

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ընդհատել է քարոզարշավն ու եկել Երևան՝ հարցաքննության: Պատճառը 2024 թվականի մայիսին Ճանապարհային խախտումների ակտն է:

«Եթե այս ամեն ինչը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրությանը մնացել է ընդամենը 10 օր, ու քեզ կանչում են Երևանի Կենտրոնի քննչական՝ 2024֊ի մայիսի ակտի հետ կապված, ուրեմն վստահաբար քաղաքական ուղղորդված ակցիա է»,-ասել է Մխիթարյանը:

Նա հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարել էր, թե քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 300-350 մլն դոլարի, իսկ իրեն կանչում են 2024 թվականի ակտի գործով:

Մխիթարյանը նաև անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գրառմանը, թե Հյուսիս֊հարավ ծրագրի Լանջիկ֊Գյումրի 27,5 կմ հատվածը մարտի 20֊ին բացվելու է:

«Երեկ էլ գրել է, թե խոստացված օրվանից մեկ օր շուտ ճանապարհն արդեն բաց է, իսկ Ճանապարհային դեպարտամետը գրել է, որ բացվել է  ճանապարհի 23,5 կմ֊ն: Սարի՛կ, ճանապարհի 4.5 կմ֊ն ի՞նչ արեցիք, կերա՞ք, հանձնեցի՞ք թուրքին: Գլուխը չգիտի՝ պոչն ինչ է անում, այ նման պետությունում ենք ապրում»,-ասել է Ռուբեն Մխիթարյանը:

Ռազմագերիներ