
Զախարովան բացառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն բազմիցս խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կուտակված բոլոր հումանիտար խնդիրների լուծման մասին։
Զախարովան նաև բացառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Նա հավելել է, որ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի անբաժան մաս։ Բացի այդ՝ իրավիճակը կտրականապես փոխվել է, հետևապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր ակտուալությունը։
Նրա խոսքով՝ օպտիմալ որոշում կլինի, եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությամբ հանդես գան։