21 Մար
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգեր Պուտինին, Փեզեշքիանին, Մակրոնին, հերթում Էրդողանն է․ ո՞վ «կճնշի» Ալիևին

Զանգեր Պուտինին, Փեզեշքիանին, Մակրոնին, հերթում Էրդողանն է․ ո՞վ «կճնշի» Ալիևին

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Իլհամ Ալիևին նախորդ հինգշաբթի հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը լիովին պատրաստ է և առաջարկել է «խորհրդակցություններ սկսել համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրման շուրջ»։

ՀՀ կառավարության ղեկավարն արդեն երեք անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը Ադրբեջանի նախագահի հետ։ Ալիևի կողմից ուղղակի արձագանք դեռ չկա, գրել է EADaily-ին։

Փոխարենն Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախագահի աշխատակազմը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հասկացրել են, որ հարևան երկրի հետ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատարվի Բաքվի մեկ հիմնական պայմանը և մեկ հրատապ ցանկությունը։ Առաջին դեպքում ՝դա վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին, իսկ երկրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) պաշտոնական լուծարումն է։

Կառույցը 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո նկատելիորեն կորցրել է իր արդիականությունը։ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետ կապված ծագող տարաձայնություններին՝ այս միջազգային մեխանիզմը հետագայում ընդհանրապես դադարել է գործել։ Նշված երկու պայմանների, հատկապես առաջինի կատարումը բավականին երկար ժամանակ կպահանջի, քանի որ Հայաստանի գործող Հիմնական օրենքի տեքստը փոփոխելու կամ հանրապետության նոր Սահմանադրություն ընդունելու համար պետք է որոշակի ճանապարհ անցնել՝ մինչև սահմանադրական հանրաքվե անցկացնելը։ Երևանում ժամկետը պայմանականորեն նշում են հաջորդ տարվա երկրորդ կիսամյակը կամ 2027 թվականի առաջին ամիսները՝ 2026 թվականի հունիսին հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո։ Ինչպես նկատել է կայքն, Ադրբեջանը մտադիր չէ պարտադրել խաղաղության կնքումը և ցանկանում է սպասել հարևան երկրում ընտրությունների արդյունքներին, որպեսզի համոզվի, որ խաղաղություն է ստորագրում «ոչ թե Փաշինյանի, այլ՝ Հայաստանի հետ»։

Այսինքն՝ Բաքվի շահերից չէ այն սցենարը, որով խաղաղության պայմանագիր կստորագրվի հիմա կամ առաջիկա ամիսներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որտեղ ներկայիս վարչապետը կարող է պարտություն կրել։ Խաղաղության պայմանագրի տեքստի ամբողջական համաձայնեցումից հետո Հայաստանի վարչապետը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանին մոտ գտնվող պետությունների ղեկավարների հետ։ Ենթադրաբար, հիմնական նպատակը նրանց կողմից աջակցություն ստանալն էր, որպեսզի Ադրբեջանի ղեկավարին ուղղորդեն որքան հնարավոր է շուտ ստորագրելու պատմական փաստաթուղթը։ Առաջին բանը, որ արել է Նիկոլ Փաշինյանը, կապվել է Վլադիմիր Պուտինի հետ։

Այնուհետև զանգեր են եղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Մոսկովյան հարթակում Փաշինյանին և Ալիևին «միավորելու» հարմար առիթ է ստեղծվում. Անդրկովկասի երկու առաջնորդներն էլ մայիսին կլինեն Ռուսաստանի մայրաքաղաքում՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կառաջանա միայն «դիրքերը համեմատելու», բայց ոչ համապատասխան արարողության ժամանակ խաղաղության կնքումը պաշտոնականացնելու։ Մոսկվան դեռևս առանձնապես չի ցանկանում օգտագործել Բաքվի վրա իր ազդեցության բոլոր գործիքները՝ Երևանի հետ արագ խաղաղություն կնքելու համար։ Նիկոլ Փաշինյանն այս հարցով չի զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, համենայն դեպս՝ դեռևս։ Փաշինյանը դեռ հարմար առիթ է փնտրում Էրդողանի հետ հեռախոսազրույցի և նրան իր «նյույորքյան խնդրանքը» հիշեցնելու համար։

Ռազմագերիներ