22 Մար
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
-3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա. Փաշինյանի հարցազրույցը՝ կետերով

Էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա. Փաշինյանի հարցազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստատեսությանը։ Հարցազրույցի առանցքային կետերը՝ ստորև․

  • Հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։
  • Սահմանին երրորդ կողմի ներկայացուցիչների ներկայության (դուրս բերման) մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո, այսինքն մինչև այդ կետը որևէ խոչընդոտ չկա, որ ԵՄ դիտորդները աշխատեն։
  • Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետքաշման. այդ հայցերը, մեծ հաշվով խաղաղություն և կայունություն հաստատելու համար են, և եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Նկատի ունեմ՝ մենք երբեմն նպատակներն ու միջոցները խառնում ենք։
  • Ճիշտն ասած, իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել, ես չգիտեմ նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել, և դեռ պետք է ստուգել, այդպիսի բան անել հնարավոր է, թե հնարավոր չէ։
Ռազմագերիներ