
Մեր քաղաքական թիմում կան կարծիքներ, որ սահմանադրության փոփոխության հանրաքվեն պետք է անել 2026թ.-ի հերթական խորհրդարանական ընտրություններին զուգահեռ և համատեղ․ Փաշինյանի հարցազրույցի կարևոր կետերը
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի որոշ կարևոր կետեր՝ ստորև․
- Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։Մեր ներքին քաղաքական օրակարգում 2018թ.-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, և մենք գնալու ենք այդ օրակարգով։Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրության հանրաքվեն իրականացնել 2027թ.-ին։ Մեր քաղաքական թիմում կան կարծիքներ, որ հանրաքվեն պետք է անել 2026թ.-ի հերթական խորհրդարանական ընտրություններին զուգահեռ և համատեղ։
- Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։
- Մենք պետք է իքս պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի խոսույթով, բառապաշարով և բանաձևերով։
- Այն ինչ տեղի ունեցավ 2022թ.-ին ՀՀ-ում սեպտեմբերին, մենք դեռ երաշխավոր (խաղաղություն պայմանագրի համար) անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Մենք ունեցել ենք երաշխավոր և ի՞նչ է տեղի ունեցել։