
ԵՄ ղեկավարությունը մեծ դեր է ունեցել առ այն, որ Բաքվի ռեժիմը հասկացել է՝ կարող է առանց հետևանքների ռազմական ուժի միջոցով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը․ գերմանացի գործիչ
Գերմանական «Die PARTEI» կուսակցության ղեկավարի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը անդրադարձել է ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ մեծ են մտավախությունները Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վերսկսվելիք ագրեսիայի մասին։
Հոֆմանի խոսքով՝ ԵՄ ղեկավարությունը և Գերմանիայի դաշնային կառավարությունը մեծ դեր են ունեցել առ այն, որ Բաքվի ռեժիմը հասկացել է՝ կարող է առանց հետևանքների ռազմական ուժի միջոցով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը։