
Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya
Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին դատավարության համար․ այս մասին X սոցցանցում հայտնում է Al Arabia հեռուստաալիքը ։
Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ Շարաային։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ, ասել է Պեսկովը։