23 Մար
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ԱՄՆ մասնակցության մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ԱՄՆ մասնակցության մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը ԱՄՆ մասնակցության մասին։ Այս մասին Սթիվ Ուիթկոֆն ասել է լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը միջնորդությանը ճիշտ կլինի միայն այն դեպքերում, երբ ԱՄՆ-ն կարողանա ազդեցություն ունենալ:

«Ինչու վատնել Ձեր ժամանակը կամ Միացյալ Նահանգների ժամանակը: Ինչու ես պետք է գամ նախագահի մոտ և առաջարկեմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան ավարտել երկխոսության միջոցով, իսկ հետո չկարողանանք դա անել: Դա վատ քաղաքական ռազմավարություն է։ Եթե ես չմասնակցեմ այդ գործընթացին, գնահատական տամ, հետո նախագահին ասեմ, որ երկխոսության միջոցով կարող ենք արդյունքի հասնել, միայն այդ դեպքում մասնակցությունը իմաստ կունենա։ Այդ հաշվարկները կիրառելի են ոչ միայն Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Ադրբեջանի և Հայաստանի համար»,-ասել Է Ուիթքոֆը։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքները կարող են կիրառվել բոլոր հակամարտությունների դեպքում, եւ ԱՄՆ-ն պետք է բանակցություններին մասնակցի միայն այն դեպքերում, երբ ազդեցության իրական հնարավորություններ ունի:

 

Ռազմագերիներ