
ԱՄՆ-ն մեկ օրում «ոսկե վիզաների» վաճառքից վաստակել է 5 միլիարդ դոլար
Միացյալ Նահանգները մեկ օրում վաճառել է 1000 «ոսկե վիզա» և վաստակել 5 միլիարդ դոլար. այս մասին գրում է The Financial Express-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկին։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման վիզա, որն իր տիրոջը տրամադրում է ԱՄՆ-ում բնակության թույլտվություն, արժե 5 մլն դոլար։
Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կարող է մինչև մեկ միլիոն «ոսկե վիզաներ» վաճառել։ Լուտնիկը նշել է, որ վիզաների պոտենցիալ գնորդների շուկան կազմում է 37 միլիոն մարդ։