26 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Թրամփին անձնական նվեր է արել․ Պեսկով

Պուտինը Թրամփին անձնական նվեր է արել․ Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնը ընդհանուր ցանկություն ունեն կարգավորելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, սակայն կողմերը դեռ շատ տեխնիկական հարցեր ունեն լուծելու. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարություններն «ապագա գործարքի ուրվագծերի» հստակության մասին։

«Ըստ ամենայնի՝ խոսքը երկրների ցանկության և պատրաստակամության մասին է՝ շարժվելու խաղաղ կարգավորման ճանապարհով։ Այստեղ իսկապես կա ընդհանուր ըմբռնում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հաստատել է, որ սևծովյան նախաձեռնությունը և Սև ծովում նավարկության անվտանգությունը լինելու են Ալ Ռիադում այսօրվա շփումների հիմնական թեման։

Պեսկովը նաև մեկնաբանել է լուրերը, թե ՌԴ նախագահը Թրամփին է նվիրել ռուս նկարչի վրձնին պատկանող ամերիկացի առաջնորդի դիմանկարը։

«Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ սա բացարձակապես անձնական նվեր էր, որը նախագահը տվել է իր ամերիկացի գործընկերոջը», – նշել է Կրեմլի խոսնակը։

«Քանի որ նվերն անձնական է, չէինք ցանկանա որևէ լրացուցիչ տեղեկություն տալ, քանի դեռ նախագահն ինքը նպատակահարմար չի համարել այդ մասին երբևէ խոսել»,- հավելել է Պեսկովը։

Ռազմագերիներ