26 Մար
2025
18.3° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Երևանում է Իրանի արտգործնախարարը: Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև  Նիկոլ Փաշինյանի հետ։

Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։

Ռազմագերիներ