22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը
Արցախի ԱԺ պատգամավորները փակ քվեարկությամբ Արցախի նախագահ ընտրեցին Սամվել Շահրամանյանին։ Քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 22 պատգամավոր, դեմ` 1: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը միակ թեկնածուն էր: Արցախի խորհրդարանի 4 խմբակցություն առաջադրել էր նրա թեկնածությունը: Շահրամանյանը Արցախի գործող պետնախարարն է: