18 Ապր
2025
6° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի հետ հարաբերություններում վերամեկնարկ է պետք

ՌԴ-ի հետ հարաբերություններում վերամեկնարկ է պետք

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները փաստացի  չկարողացան կանխել Ադրբեջանի հերթական ագրեսիան` 44–օրյա պատերազմը, և դրանից հետո մենք ականատես եղանք, հայրենազրկման և էթնիկ զտման․ ABC media-ի եթերում հեռարձակվող «Հատուկ ռեժիմ» փոդքասթի ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Սա չի կարող ջնջվել, բայց այո, պատերազմը դադարեցնելու համար ռուսական կողմի ջանքերը տվեցին իրենց արդյունքը։ Այո,  երախտագիտությամբ, խաղաղապահ առաքելության իրականացմամբ, բայց կարևոր հանգամանք՝ որ Արցախից մեր հայրենակիցները երբ 44–օրյա պատերազմից հետո վերադառնում էին Արցախ, նրանց հույսը, անվտանգության ընկալումը կապված չէր ՀՀ այսօվա իշխանությունների հետ, այն կապված էր առավելապես ՌԴ հետ` հաշվի առնելով, որ այդ տխրահռչակ փաստաթղթի տակ կար նաև ՌԴ ղեկավարի ստորագրությունը»,– ասել է Բեքարյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ պետք է ընդգծել, որ խաղաղապահ առաքելության շնորհիվ Արցախից մեր հայրենակիցները անվտանգ տեղափոխվել են ՀՀ, բայց առաքելությունը  տապալել է իր ամրագրված առաքելությունը։

Խոսելով  հայ–ռուսական հարաբերությունների մասին` վերլուծաբանը հիշեցրել է, որ հիմա ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանն օկուպացրել է, և հիշեցրել  ՀԱՊԿ–ի և Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի մասին։

Բեքարյանն ընդգծել է, որ, այս բոլոր հարցերը ներառելով, պետք է երկխոսության վերամեկնարկ իրականացնել, որտեղ պետք է լինեն հարցերի պատասխաններ, վստահությունը  լիակատար վերականգնելու խնդիր և դրանից բխող գործողություններ։

«Մինչև արտգործնախարարության  դերակատարների կամ բանալի անձնավորություններին պետք է ճիշտ հասցեագրել, ուղղորդել, որ ՌԴ ԱԳ խոսնակը  հանդես չգա այնպիսի սադրիչ հայտարարություններով, որոնք կթուլացնեն հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարության փաթեթի հիմքերը։ Օրինակ` երկու օր առաջ նա բացահայտ խոսեց, ԵԱՀԿ Միսնկի խմբին վերադառնալու անհնարինության մասին, սա նպաստում է ՌԴ հեղինակության անկմանը»,–ասել է Genesis Armenia ուղեղային կոնտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

Կարեն Բեքարյանի խոսով՝ 2-3 քայլ կա, որոնք պետք է արվեն նոր իշխանությունների կողմից՝ ժամերի կտրվածքով․

  • պաշտոնական մակարդակով պետք է ասվի, որ երկկողմ պայմանագիրը գործում է ողջ ծավալով, և դրա շրջանակում մինչև հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատում ու սահմանագծումը ՌԴ–ն հիմք է ընդունում ԽՍՀՄ քարտեզը։
  • ամենաբարձր մակարդակով պետք է ամրագրվեն, որ հնարավոր չէ փակված համարել Արցախի հարցը, քանի դեռ ապահովված չէ առնվազն անվտանգ, արժանապատիվ վերադարձի խնդիրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ռազմագերիներ