
Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Լրագրողի հարցին՝ «ինչու՞ են դեռ մարդիկ կռվում Ձեր ստվերի դեմ», Սարգսյանն արձագանքել է. «Համենայն դեպս, որևէ մեկի ուրվականը ինձ չի անհանգստացնում․ իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»,-այսօր պանթեոն այցի ընթացքում լրագրողի հարցին պատասխանեց Սերժ Սարգսյանը։