26 Մար
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի նկատմամբ ԵՄ մոտեցումներն ուղղակիորեն հակասում են Թրամփի վարչակազմի մոտեցումներին. Լավրով

Ուկրաինայի նկատմամբ ԵՄ մոտեցումներն ուղղակիորեն հակասում են Թրամփի վարչակազմի մոտեցումներին. Լավրով

Եվրոպացի առաջնորդների մոտեցումները Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու հարցում ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ եվրոպացիները ներկայումս ունեն «հսկայական թվով խնդիրներ»։

«Դա, հավանաբար, մասամբ բացատրում է, թե ինչու են նրանք այդքան բուռն պահանջում, որ Ուկրաինան չհանձնվի, պահանջում, որ Ուկրաինան զինվի, պահանջում, որ չհիշատակվի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին չանդամակցելու մասին»,- նշել է Լավրովը։

«Այսինքն՝ նրանք ուղղակիորեն հակասում են Թրամփի վարչակազմին, որը անձամբ նախագահի բերանով, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բերանով և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի բերանով հստակ հայտարարել է, որ ներկայումս նախնական քննարկումներ են ընթանում վերջնական կարգավորման պարամետրերի շուրջ, և որ ՆԱՏՕ-ի մասին պետք է մոռանալ»։

Ռազմագերիներ