26 Մար
2025
6.4° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնական Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամություն չենք տեսել. Արարատ Միրզոյան

Պաշտոնական Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամություն չենք տեսել. Արարատ Միրզոյան

Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք տեսնում։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այս պահին չկա ընբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին և դնել մեր ստորագրությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Ռազմագերիներ