25 Մար
2025
10° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը Ալ Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Կրեմլը Ալ Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են հասել Սև ծովում նավագնացության անվտանգության և ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման վերականգնման վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Կրեմլը՝ Ալ-Ռիադում կայացած խորհրդակցությունների արդյունքներով։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կողմերը համաձայնել են մի շարք հիմնական կետերի շուրջ։ Նախ, Սևծովյան նախաձեռնության շրջանակում կապահովվի նավագնացության անվտանգությունը, կսահմանվի առևտրային նավերի ռազմական նպատակներով օգտագործման արգելք, ինչպես նաև կկիրառվեն նավերի զննման միջոցառումներ։

Երկրորդ, ԱՄՆ-ը համաձայնել է աջակցել Ռուսաստանին գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային շուկաներ մուտք գործելու հարցում, ինչը կրճատելու է ապահովագրական ծախսերը և կբացի նավահանգիստները արտահանման համար։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են արգելել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածները 2025 թվականի մարտի 18-ից սկսած 30 օրով՝ հնարավորություն թողնելով այս ժամկետի երկարացման համար։

Պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք պայմաններ, այդ թվում՝ «Ռոսսելխոզբանկ»-ի նկատմամբ սահմանափակումների վերացումը և նրա միացումը SWIFT համակարգին, արտահանողների, ապահովագրական ընկերությունների և նավերի նկատմամբ արգելքների վերացումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումների վերականգնումը Ռուսաստանին։

Կրեմլը նաև հայտնել է երրորդ երկրների աջակցության ողջունելու պատրաստակամության մասին՝ այս պայմանավորվածությունների իրագործման հարցում և վերահաստատել է «ամուր խաղաղություն» ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու մտադրությունը։

Երեկ Սաուդյան Արաբիայում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպումը տևել է շուրջ 12 ժամ։

Ռազմագերիներ