
Պուտինը Պետդումայի վավերացմանը կներկայացնի Իրանի հետ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը: Փաստաթուղթը խորհրդարանին կներկայացնի ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС գործակալությունը։
Նախագահի հրամանագրում նշվում է, որ Ռուդենկոն նշանակվել է որպես պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Դաշնային ժողովի պալատների կողմից պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։