
Ձեզ պատերով կտամ․ ԱԺ-ում թեժ է անցել․ Փաշինյանի պատասխանները՝ կետերով
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը թեժ է անցել, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ լեզվակռիվ է տեղի ունեցել։ Խորհրդարանում Փաշինյանի հայտարարությունների առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Ես՝ որպես ՀՀ վարչապետ, արձանագրում եմ իմ դիրքորոշումը, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը որոշված է, որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք՝ Արևմտյան Ադրբեջանի շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։
- Հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո: Հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, վերաբերում է նաև Ադրբեջանին։
- 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, և սա չափազանց կարևոր իրադարձություն է, որն արժե ընդգծել:
- Խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, այսինքն՝ ուժի մեջ մտնի երկու երկրներում: Փոխադարձաբար կարևորել ենք և արձանագրել ենք, որ առավելևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ․ Փաշինյանը՝ Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին։
- Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին։
- Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք։ Երեք մտքի տիտան (նկատի ունի 3 նախագահներին-խմբ.) ասում են՝ ես այսօր գործ ունեմ, բանավիճելու բան չունենք։