31 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ և ՌԴ առաջնորդները մշտապես կոնտակտի մեջ են․ Զախարովա

ՀՀ և ՌԴ առաջնորդները մշտապես կոնտակտի մեջ են․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն շարունակում են կոնտակտները քաղաքական տարբեր մակարդակներում:

«Մշտապես կոնտակտի մեջ են երկու երկրների առաջնորդները: ՀՀ վարչապետն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելու հրավերը: Բացի այդ՝ զարգանում են տնտեսական կապերը»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Երևանում տեսնում են ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտները: Զախարովայի խոսքով՝ միջազգային հարթակներում ՀՀ-ի և ՌԴ-ի տեսակետները հիմնականում համընկնում են: Սակայն կան շտկելու համար կողմեր, որպեսզի դրանք վնաս չհասցնեն երկողմ հարաբերություններին:

Ռազմագերիներ