
Ռուբեն Մխիթարյանն ու Սարիկ Մինասյանը վիճեցին ուղիղ եթերում
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրության թեկնածուների նախընտրական ամփոփիչ դեբատի ընթացքում մթնոլորտը լարվեց և բանավեճ սկսվեց «Իմ հզոր համայնք» դաշինքի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի և ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի միջև։
Մխիթարյանը նախ հիշեցրեց, որ այսօր թատրոնի միջազգային օրն է, ապա մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ՔՊ-ին։
«Պարոն Մինասյան, 2020 թվականի հոկտեմբեր 14-ին Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ ամենալավ թուրքը սատկած թուրքն է։ Ձեր կուսակցության ղեկավարն ավելի վաղ ասել է, որ թուրք բառից չի վիրավորվում, դա նրա համար վիրավորական չէ։ Դիցուք, ենթադրենք, որ մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է ու, Ձեր բառերով ասած, սատկում է, նա Ձեր համար ամենալավ թուրքը համարվելու է»,- հարցրեց Մխիթարյանը։