
Ադրբեջանն Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ 4 անգամ է կրակել․ նոր մանրամասներ
Սյունիքի սահմանամերձ Խոզնավար գյուղում գիշերը կրկին կրակոցներ են լսվել․ գյուղի բնակիչներից Մարգարիտա Հարությունյանը ABC media–ի հետ զրույցում պատմել է, որ ադրբեջանցիներն այս գիշեր կրակել են չորս անգամ։
«Մեր գյուղում կրակոցները շատ պարզ լսվել են, բայց գյուղին վնաս չի եղել։ Շատ ահավոր կրակոցներ են եղել, տան պատուհաններ են ջարդել Խնածախ գյուղում։ Այս գիշեր կրակահերթը երկու ժամը մեկ է եղել՝ երեկոյան 22:30-ին, կեսգիշերն անց 00:30-ին, 02:30 և 04:30-ին», – պատմել է Մարգարիտան։
Բնակիչը հավելել է, որ վնասների մասին համացանցից են իմացել, բայց կրակոցների ձայները պարզ լսվել են։
Հիշեցնենք, որ ՊՆ հայտնել է, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: