02 Ապր
2025
14° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի նախագահի կողմից Արցախի դրոշը հրապարակելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրի դեսպանը

Գերմանիայի նախագահի կողմից Արցախի դրոշը հրապարակելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրի դեսպանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերնի` արցախահայերի վերաբերյալ գրառումից հետո Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ռալֆ Հորլեմանին «խիստ բողոք» են հայտնել Հայաստանում գտնվող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրառման կապակցությամբ:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։

Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

 

Ռազմագերիներ