ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկային առաքելությունը սահմանին
Եվրոպական դիտորդական առաքելությունը ուժեղացրել է իր պարեկային
առաքելությունը՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում․ ասված է առաքելության
X-ի միկրոբլոգում տեղադրված գրառման մեջ։
Նշվում է, որ ի թիվս այլ հատվածների ուժեղացվել է առաքելությունը
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայկական և ադրբեջանական սահմանամերձ տարածքներում։
«Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստել լարվածության
թուլացմանը և ԵՄ-ում իրավիճակի մասին անաչառ զեկուցմանը»,- ասված է հայտարարության մեջ: