02 Ապր
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՀ-ն ձգտում է բանակցային լուծման, սակայն մտադիր է բանակցել ԱՄՆ-ի հետ ուժեղ դիրքերից․ ֆոն դեր Լեյեն

ԵՀ-ն ձգտում է բանակցային լուծման, սակայն մտադիր է բանակցել ԱՄՆ-ի հետ ուժեղ դիրքերից․ ֆոն դեր Լեյեն

Ի պատասխան ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերի՝ Եվրամիությունը կամրապնդի իր ներքին շուկայի միասնությունը, որը կարգավորվում է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) կողմից։ Այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում։

«Մեր պատասխանը ԱՄՆ-ի մաքսատուրքերին պետք է լինի եվրոպական շուկայի միասնության ամրապնդումը», – նշել է նա՝ խոստանալով «ջնջել ԵՄ երկրների միջև մնացած առևտրային խոչընդոտները», ինչը գործնականում կնշանակի ԵՀ տնտեսական հզորության բարձրացում և անդամ երկրների կառավարությունների լիազորությունների կրճատում։

Նշվել է, որ ԵՀ-ն պատրաստել է կոշտ հակաքայլերի ծրագիր, որը կգործի, եթե բանակցային լուծում չգտնվի։ «Եվրամիությունը չի սկսել այս առճակատումը, մենք դա համարում ենք սխալ: Բայց ԵՄ-ն ունի բոլոր միջոցները պաշտպանելու իր միասնական շուկան»,- նշել է ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով՝ ԵՀ-ն ձգտում է «բանակցային լուծմանը, սակայն մտադիր է բանակցել ԱՄՆ-ի հետ ուժեղ դիրքերից՝ հենվելով նրա շուկայի չափերի, եվրոպական տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտի վրա»:

«Առայժմ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է ԵՄ-ից պողպատի, ալյումինի, մեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման մաքսատուրքերը 25 տոկոսով բարձրացնելու մասին: Հաջորդ կետերը, որոնց վրա ակնկալվում են մաքսատուրքեր, կլինեն հաղորդիչները, բժշկական ապրանքները և փայտանյութը: Վաղը մենք ակնկալում ենք հայտարարություն այդ մաքսատուրքերի ներդրման մասին», – նշել է նա:

Ռազմագերիներ