02 Ապր
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցի պատգամավորը պատասխանել է Հանրային ռադիոյի ղեկավարի կնոջ՝ արցախցիներին թիրախավորող գրառմանը

Արցախցի պատգամավորը պատասխանել է Հանրային ռադիոյի ղեկավարի կնոջ՝ արցախցիներին թիրախավորող գրառմանը

Ատելության հերթական դրսևորումն է, ջրբաժանը՝ հայերի միջև․ ABC media-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի տնօրենի կնոջ՝ արցախցիներին թիրախավորող գրառմանը։

«Նրանք մեր խնդիրները դիտարկում են արցախցիների խնդիր, ոչ թե հայ ազգի, դրա համար կեղծ բաժանումներ են մտցնում։ Ավելի կոնկրետ տինկոջը պատասխանելով՝ կասեմ, որ լափամաններին շատ մոտը դուք եք, ինչպես նաև լափողը։ Մարդիկ իրենց տուն, գերեզման, եկեղեցի կորցած՝ պայքարում են, որ ևս մեկ անգամ նույն ճակատագրին չարժանանա հայ ժողովուրդը։ Մինչդեռ նման մարդիկ պառակտում են մեզ, հայի ազգանունով հայի տականքներն են, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմին հաճո և հավասարազոր գործում են հայերիս դեմ»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, արցախցիներին թիրախավորող գրառում է արել:

«Մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք, Աստծուց մոռացված դժբախտներ»,- գրել էր Ղազարյանը:

Ռազմագերիներ