
Արցախի Սահմանադրությունը կփոխվի. նախագահի ու ԱԺ-ի գործունեության շարունակականությունն ապահովող մեխանիզմները կստեղծվեն
Արցախի հանրապետության սահմանադրական փոփոխությունների օրակարգով առաջիկայում Արցախի ԱԺ նիստ կգումարվի։ Այն ուղղված կլինի ապահովել Արցախի պետական ինստիտուտների՝ նախագահի ու ԱԺ-ի գործառույթների շարունակականությունը՝ մայիսի 21-ից հետո։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, ապա՝ ուղարկվել Արցախի Գերագույն դարարան , որը Արցախի պետական կառույցում ունի Սահմանադրական դատարանի գործառույթ։
«Գերագույն դատարանն օրենսդրական նախաձեռ ությունը համարել է Արցախի սահմանադրությանը համապատասխան», – այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրենսդրական բարեփոխումը թույլ կտա խուսափել ֆորսմաժորային իրավիճակից ու պահպանել Արցախի Հանրապետության ԱԺ և նախագահի լիազորությունները։