
Պեսկովը խոսել է ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան բանակցությունների մասին
Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար, որոնք սարսափելի վնաս են կրել նախորդ տարիներին Վաշինգտոնի նախորդ վարչակազմի ժամանակ․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի հնարավոր վերականգնման մասին լրագրողների հարցին։
Նա հավելել է, որ ռուս-ամերիկյան հաջորդ շփումները տեղի կունենան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մակարդակով։ Նախատեսվում է, որ բանակցությունները կանցկացվեն ապրիլի 10-ին Ստամբուլում։
Պեսկովը անդրարադարձել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին՝ նշելով, որ Մոսկվան աջակցում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններին և դիվանագիտական կարգավորման կողմնակիցն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասին՝ նշելով, որ շաբաթ «գրեթե բարձր մակարդակի» հանդիպում է լինելու, և համաձայնության հույս կա, քանի որ ոչ ոք հակառակը չի ցանկանում։