
Անցնելու ենք հստակ գործողությունների, եթե չկարգավորեն մեր խնդիրները․ արցախցիներ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ազատության Հրապարակում ակցիա իրականացնող արցախցիներին, որոնք պահանջում են վերանայել իրենց հատկացվող սոցիալական աջակցությունը, մասնավորապես 40+10 հազար դրամները։ Խաչատրյանը նշել է, որ համաձայն են ևս մեկ ամսով երկարաձգելու աջակցությունը, եթե վերջիններս վրանները հավաքեն Ազատության հրապարակից և դադարեցնեն ակցիաները։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խուրհուրդը պատասխանել է, որ նպատակահարմար չեն գտնում ակցիան դադարեցնելու։
«Արցախցիները մոտենում են մեզ, բարձրացնում հարցի երկարաժամկետ լուծման կարևորության մասին, մենք էլ հայտարարում ենք, եթե հարցը չկարգավորվեն անցնելու ենք հստակ գործողությունների»,-ABC media-ի հետ զրույցում ասել է խորհրդի համակարգողը։