
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության հերթական նիստը. լուսանկարներ
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ անցկացվող «դատավարության» հերթական նիստը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր դատարանում հարցաքննվել են «տուժողները»։ Նշվում է, որ այսօր Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը դիմել են դատարանին՝ դատական նիստի արձանագրություններին ևս մեկ անգամ ծանոթանալու միջնորդությամբ։
Դատարանը հայտնել է, որ նրանց համար պայմաններ կապահովվեն արձանագրություններին ծանոթանալու համար։
Շինծու դատավարության հերթական նիստը նշանակված է ապրիլի 15-ին։