16 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ, որքան էլ մանր քարոզիչներով փորձեն տարանջատել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին. Արցախի ՄԻՊ

Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ, որքան էլ մանր քարոզիչներով փորձեն տարանջատել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին. Արցախի ՄԻՊ

ԱԺ նախագահը իր «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։ Այս ամսին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող ատելության քարոզի հետ։

Ուստի, սիրելի՛ արցախցիներ, երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին։

Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներով փորձեն տարանջատել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզման, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն։ Իմ համոզմունքը հիմնված է իմ ուսանողական ընկերների, իմ դասախոսների, իմ ընկերների և գործընկերների և շատ ու շատ մարդկանց վերաբերմունքի, սիրո և հարգանքի վրա»։

Ռազմագերիներ