16 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կարող է Եվրոպայից դուրս բերել ավելի քան 20 հազար զինվորական․ Bloomberg

Թրամփը կարող է Եվրոպայից դուրս բերել ավելի քան 20 հազար զինվորական․ Bloomberg

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները խնդրել են ԱՄՆ վարչակազմին զգուշացնել իրենց Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կտրուկ կրճատման դեպքում, որպեսզի «չապակայունացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը»․ գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպական մայրաքաղաքների անանուն աղբյուրները։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ ԵՄ երկրներն ակնկալում են, որ ԱՄՆ-ն դուրս կբերի ներկայումս Եվրոպայում գտնվող 80 հազար զինվորներից առնվազն 10.000-ին, այդ թվում՝ դաշինքի արևելյան թևում։

Միևնույն ժամանակ՝ գործակալությունը պնդում է, որ ամերիկյան ուժերի թիվը Եվրոպայում անընդհատ փոխվում է։ Մինչև 2022 թվականն այնտեղ կար մոտ 65 հազար ամերիկացի զինծառայող, Ուկրաինայում հակամարտությունը սկսվելուց անմիջապես հետո նրանց թիվը սկզբում հասավ 85 հազարի, իսկ հետո կարճ ժամանակում հասավ 100 հազարի։ Այս կապակցությամբ գործակալությունը խոստովանում է, որ Թրամփը կարող է Եվրոպայից դուրս բերել ավելի քան 20 հազար զինվորական, որոնք Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ տեղափոխվել են այնտեղ ուկրաինական հակամարտության սկսվելուց անմիջապես հետո։

Գործակալությունը նաև մեջբերում է եվրոպացի պաշտոնյաների խոսքերը, որ «Թրամփի վարչակազմի կողմից ստեղծված քաոսը խաթարել է հաղորդակցության մի շարք ուղիներ» ԱՄՆ վարչակազմի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, որոնք սովորաբար օգտագործվում են ռազմական հարցերի քաղաքական համակարգման համար։

Ռազմագերիներ