16 Ապր
2025
8.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կարևոր հարցեր է ուզում լուծել, բայց ստեղծված վիճակը լուրջ հետևանքներ կունենա միջազգային տնտեսության համար․ միջազգայնագետ

Թրամփը կարևոր հարցեր է ուզում լուծել, բայց ստեղծված վիճակը լուրջ հետևանքներ կունենա միջազգային տնտեսության համար․ միջազգայնագետ

Տարիֆային քաղաքականությունը պատժամիջոց չէ, տնտեսական քաղաքականության գործիքակազմից մեկն է․ ABC media-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Կարեն Դադուրյանը՝ անդրադառնալով Թրամփի՝ մաքսատուրքերի քաղաքականությանն ու դրանք հատկապես Չինաստանի համար բարձրացնելու որոշմանը։

«Գլոբալիզացիայի, բաց սահմանների և բաց առևտրային ռեժիմների ժամանակ Ամերիկան գրեթե կորցրեց իր արտադրող կարողությունների մեծ մասը, այսինքն ամբողջ կապիտալը հոսեց այն երկրներ,  որտեղ արտադրելը էժան է, օրինակ՝  Չինաստան։ Ամերիկան զրկվում է իր ունակություններից, ունակ աշխատուժից, կարողություններից, ռեսուրսներից, արտադրելու հնարավորությունից։ Եվ այսօր արդեն շատ պարզ երևում է, օրինակ՝ գիտական բնագավառում, կիրառական գիտության բնագավառում, ռազմական արդյունաբերության բնագավառում Ամերիկան սկսում է հետ ընկնել Չինաստանից, նույնիսկ որոշ հարցերով Ռուսաստանից։ Հիպերձայնային հրթիռների արտադրության և ծառայության ներդնելու գործում արդեն այդպես է»,-նշել է Դադուրյանը։

Մասնագետի համոզմամբ՝ Թրամփը հիմա փորձում է ներքին արտադրանքը վերակենդանացնել։

«Նա գործարարներին ասում է՝ բոլոր կարողությունները, գումարները վերադարձրե՛ք Միացյալ Նահանգներ, այստեղ սկսեք արտադրել և այստեղ վաճառել, որովհետև հիմնական ամերիկացի արտադրողները ամբողջ կապիտալները հանել են դուրս և արտադրում են այլ տեղերում, բայց հարցը այն է, որ սա մեկ կամ երկու տարվա գործ չէ, որովհետև այսօր Միացյալ Նահանգներում  չկա այդ աշխատուժը, այդ կիրթ և ունակ աշխատուժը, որը կարող է շատ արագ սկսել արտադրություն»,-ասել է նա։

Դադուրյանը «Բոինգ» ինքնաթիռի արտադրությունը և նշել, որ այս օրերին արդեն ապահով չէ այդ ինքնաթիռներով թռիքչներ կատարելը, որովհետև անորակ են արտադրված։

«Վերջին 5-7 տարում արտադրված ինքնաթիռները հսկայական խնդիրներ ունեն, որովհետև այն մարդիկ, որոնք այդ ինքնաթիռները հավաքում են, այդ որակավորումը, այդ ունակությունները չունեն, որ որակյալ ինքնաթիռներ կարողանան ապահովել։ Հիմա, այս հարցերն է ուզում Թրամփը լուծել, բայց այն ձևով, որով նա փորձում է անել, ես կարծում եմ, որ դա շատ մեծ գնով է լինելու, եթե լինի, և դա չի լինի շատ արագ։ Դա տարիների հարց է, հիմա հսկայական կորուստներ են կրում այդ ընկերությունները, որովհետև ներդրողներն իրենց ներդրումները հանում են Միացյալ Նահանգների տարբեր արտադրող ընկերություններից, փորձում են ուրիշ տեղ տանել, որովհետև շատ անկայուն վիճակ է։ Այնպես որ շատ դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու միջազգային տնտեսության համար, և ես կարծում եմ ոչ մի երկիր չի կարողանալու իրեն ապահով և անվտանգ զգալ այս իրավիճակում։ Մենք գիտենք, երբ որ սկսվում են տնտեսական խնդիրներները, նրանք անպայման բերում են քաղաքական խնդիրների, ռազմական խնդիրների և այլ սրացումների»,-ասել է նա։

Ռազմագերիներ