
Կառավարությունը մասամբ է լուծել պռոշյանցիների խնդիրը
Կառավարությունը մասամբ լուծել է 25 համարի երթուղու հարցը․ լրագրողներին ասել է Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը, որը մասնակցել է Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Հարցն ամբողջապես լուծում չստացավ, քանի որ ժողովուրդն ամեն դեպքում բարդությունների առաջ է կանգնելու, բայց հույս ունեմ, որ մենք ապրում ենք ժողորդավար երկրում ու մեր ղեկավարներն ըմբռնումով կմոտենան, սեփական ժողովրդի խնդրանք կկատարեն ու այդ 300 մետրը չեն ափսոսի»,-ասել է Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը։
Հիշեցնենք, որ Պռոշյանի և Քասախի բնակիչները օրեր առաջ փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհն ու պահանջում էին կարգավորել իրենց բնակավայրեր հասնող երթուղիների խնդիրները։ Գյուղացիները դժգոհում էին նախ սակագնի փոփոխությունից,ապա երթուղու կրճատումից։ Կառավարությունից խոստացել են, որ նրանց երթուղին կհասնի մինչև ՊՆ հին շենքի մոտ։
Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը բնակիչները պահանջել էին երկարացնել երթուղին՝ հասցնելով ոչ թե Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ, այլ՝ ևս 300 մետր դեպի գյուղ։