16 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան պատրաստ է ցանկացած միջնորդություն ցուցաբերել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացի շրջանակներում

Թուրքիան պատրաստ է ցանկացած միջնորդություն ցուցաբերել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացի շրջանակներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ․ գրել է РИА Новости-ն։

Ինչպես նշվել է, Թուրքիան պատրաստ է ցանկացած միջնորդություն ցուցաբերել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացի շրջանակներում։

Թուրքիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակություններն իրենք են ընտրել Ստամբուլը որպես բանակցությունների վայր։ Ըստ աղբյուրի՝ բանակցություններն ընթանում են հանգիստ և կառուցողական։

Նշենք, որ ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները սկսվել են Ստամբուլում։ Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Ռուսաստանը ներկայացնում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Մնացած մասնակիցները Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ներկայացուցիչներ են։

Դարչիևի խոսքով՝ հանդիպումը պետք է օգնի ազատվել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի «թունավոր ժառանգությունից»։ Խորհրդակցությունների նոր փուլի ընթացքում ռուսական կողմը կխոսի առգրավված դիվանագիտական ունեցվածքի վերադարձի մասին և կբարձրացնի ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։

Ռազմագերիներ