
Իրանը կարող է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և վտարել վերջինիս տեսուչներին
Իրանը կդադարեցնի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն սպառնալ իսլամական հանրապետությանը ռազմական ուժով․ X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։
«Օտար երկրների կողմից շարունակվող սպառնալիքները եւ Իրանի վրա ռազմական հարձակման փորձը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների կիրառմանը, ինչպիսիք են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վտարումը եւ նրա հետ համագործակցության դադարեցումը։
Մեկ այլ միջոց կարող է լինել հարստացված [ուրանի] տեղափոխումն Իրանի ներսում անվտանգ եւ անհայտ վայրեր»,- գրել է գեներալը։